Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչպե՞ս կլուծվի մթերված լոլիկի վճարման խնդիրը Սարդարապատ գյուղում

Ինչպե՞ս կլուծվի մթերված լոլիկի վճարման խնդիրը Սարդարապատ գյուղում

լոլոլլոոԱրմավիրի մարզի` Սարդարապատ գյուղի բնակիչները բողոքում էի` օգոստոսին մթերված լոլիկի դիմաց  դեռևս գումար չստանալու և հստակ ժամկետներ չասելու համար: Այդ առիթով Politik.am-ի թղթակիցը կապ հաստատեց Սարդարապատի  համայնքապետ` Բաբկեն Վարդանյանի հետ, ում խոսքով  գործարանները կանխիկ միջոցներ չունեն, և դա է պատճառը  որ կանխիկով չեն վերցրել լոլիկը.«որպեսզի  չփչանար ապրանքը հանձնել են 6 ամսվա ընթացքում պետք է գումարը տան»:

 Մեր այն մեջբերմանը, որ միայն Արտաշատի պահածոների գործարանն է հստակ ասել, որ 6 ամսավա ընթացքում կվճարի, իսկ մնացածները` «Նոյան»-ի,Պռոշյանի գործարանները,  բնակիչների խոսքով ոչ մի ժամկետ չեն ասել, և այդ դեպքում ինչ սպասեն լոլիկը մթերած գյուղացիները, համայնքապետը նշեց, որ.« բոլորն էլ ասել են, որ գումարը 6 ամսից կտան, ճիշտ է պայմանագիր չկա, բայց կա հաշվիչ  ֆակտուրա, որը ցույց է տալիս թե ով  քանի տոննա  է հանձնել և դրա դիմաց ինչ պետք է ստանա: Անցած տարիներին  1 ամսվա կտրվածքով գումարները ամբողջությամբ տվել են, եղել է որ հենց կշեռքի  վրա են գումարը տվել, խոսքը նույն կազմակերպությունների մասին է, միայն այս տարի է, որ նման դրություն է ստեղծվել»:

 Նշենք որ մեր հետ զրույցի ընթացքում համայնքապետը  ճանապարհին էր, և  գնում էր համապատասխան գործարանների տնօրինության հետ խոսելու, և ինչ որ կերպ հարցին հստակ և ավելի սեղմ ժամկետներում  լուծում տալու նպատակով:Վերջինիս խոսքով .«այդ գումարների խնդիրը սերտ կապված է հարկահավաքման հետ, և այդպիսով մենք մեր սեփական միջոցներին էլ չենք կարողանում հավաքագրել ` հողի հարկ, գույքահարկ, մարդկանց ասում ենք հարկերը բերեն տան , ասում են, որ գումար չունեն չեն ստացել մթերումից և չեն կարող վճարել»:

Դիտվել է 65 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy