Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչու SOS-ը նոր հաղորդումներ չի թողարկում. կապ ունի՞ այն ոստիկանության հետ

Ինչու SOS-ը նոր հաղորդումներ չի թողարկում. կապ ունի՞ այն ոստիկանության հետ

arm143469602562Արդեն երկու ամիս է ինչ SOS ստեղծագործական խումը նոր տեսանյութեր չի հրապարակում: Politik.am փորձեց SOS հաղորդման վարող Վիլեն Գավեսճյանից հետաքրքրվել, թե ինչու այլևս նոր հաղորդումներ չեն ներկայացնում հանրությանը և արդյոք այն կապված չե ոստիկանության հետ ունեցած խնդիրների հետ: Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ խնդիրը կապված է ֆինանսական միջոցների հետ.« Քանի որ SOS-ը եկամուտ չի բերում եւ բացի դրանից ծախսատար է դրա համար ժամանակավորապես դադարեցրել էինք, սակայն հիմի սուղ միջոցներ ենք գտել որոնցով կկարողանանք շարունակել հաղորդումը, քանի որ SOS-ըը մեզանից խլում է շաբաթվա ամբողջ ժամանակը, եւ ուղղակիորեն ժամանակ չի թողնում գումար վաստակելու համար, դրա համար դադարեցրել էինք, ինչ վերաբերվում է դատական հայցին, մենք վաղուց արդեն մոռացել ենք դրա մասին, քանի որ դատական հայցը ուղղակի ծիծաղելու է»,-ասաց մեր զրուցակիցը:

Դիտվել է 93 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy