Home » ՄԱՄՈՒԼ » Ինչո՞ւ «Սասնա ծռերին» տրված խոստումները չկատարվեցին. Բալասանյանի ծրագրերը փոխվել են. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ «Սասնա ծռերին» տրված խոստումները չկատարվեցին. Բալասանյանի ծրագրերը փոխվել են. «Ժողովուրդ»

Vitali-Balasanyan_Varujan-Avetisyan-1024x682«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՊԾ գնդի գրավումից անցել է ավելի քան 4 ամիս: Ու թեև իրադարձություններն արագ են զարգանում, այնուամենայնիվ, դրանցից բխող կարևոր հարցը մինչ օրս պատասխան չի ստացել. ինչու «Սասնա ծռերին» տրված խոստումները չկատարվեցին: Այդ օրերին «խաղաղության աղավնու» դեր ստանձնած Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը անուրանալի դերակատարություն ունեցավ հնարավոր արյունահեղությունը կանխելու գործում: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց` նրա ծրագրերը փոխվել են: Ինչպես հայտնի է` Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբի անդամներին հայտնել էր, որ զենքերը վայր դնելու և հանձնվելու պայմանով Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ, ով այդ ժամանակ արդեն կալանավորված էր: Վ. Բալասանյանի խոսքն այդպես էլ իրականություն չդարձավ:

Բացի այդ՝ ՀՀ ԱԱԾ-ն էլ գրավոր ծանուցումներ էր բաժանում՝ «Ծռերին» հայտնելով, որ ինքնակամ հանձնվելու դեպքում կլինեն մեղմացուցիչ հանգամանքներ:

Սակայն մեղմացումների փոխարեն շուրջ 12 զինյալների մեղադրանքները խստացվեցին և ավելացվեցին, իսկ Վիտալի Բալասանյանն էլ նոյեմբերի 3-ին նշանակվեց ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Խոստումների մասին մոռացել են գրեթե բոլորը: Մինչդեռ ճիշտ կլիներ, որ վստահություն վայելող մարդիկ այնպիսի խոստումներ տային, որոնք ի զորու կլինեին իրագործել՝ այդկերպ խուսափելով նաև հանրության մոտ օրեցօր արմատացող անվստահության մթնոլորտից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 614 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy