Home » Real Politik » Ինչի համար է քաղաքապետարանը 850 հազար դոլար ծախսելու

Ինչի համար է քաղաքապետարանը 850 հազար դոլար ծախսելու

տարոնԵրկար տարիներ է ինչ Երևան քաղաքի բնակիչները խոսում են տրանսպորտային համակարգի բարելավման մասին: Իհարկե մեր համաքաղաքացիների դժգոհությունը տեղին է, քանի որ անհնար է հարմարավետ պայմաններ առաջարկել, երբ տրանսպորտային համակարգը մաշված է:

Այս տարիներին Երևանի որևէ  քաղաքապետ չի փորձել անդրադառնալ այս խնդիրն և չի փորձել առաջարկել համակարգային լուծում, որը հիմնովին  կփոխի նաև քաղաքի դեմքը:

Առաջին անգամ Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի համակարգային բարելավման մասին բարձրաձայնում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետի գործողություններից իսկապես երևում է, որ նա ունի տեսլական, իսկ այդ տեսլականը իրատեսական է և արդեն իսկ հայտնվել են շահագռգիռ կողմեր, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել քաղաքամայր Երևանին՝ տրանսպորտային միասնական նոր համակարգ ստեղծել:

Այսօր արդեն մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ Երևանի քաղաքապետարանին, այս հարցում անհրաժեշտ է խորհրդատվություն, որն իրականացնելու է բրիտանական ՎԻ ԱՅ ՋԻ կազմակերպությունը: Խորհրդի նախահաշվարկային արժեքը՝ 850 հազար ԱՄՆ դոլար է:

 Տեղեկատվության հայտնվելուն պես, սկսվեց բացասական քարոզչություն քաղաքապետարանի  նախաձեռնության դեմ: Որոշ շրջանակներ փորձեցին սևացնել նախաձեռնությունը և հայտարարում էին, որ գումարը բավական մեծ է ու այն կարելի է ներդնել տրանսպորտային ներկա վիճակը բարելավելու վրա:

 Իհարկե նրանք մոռանում են, որ գումարը ոչ թե վճարում է Երևանի քաղաքապետարանը, այլ Ասիական զարգացման բանկը: Ծրագրի նպատակը հենց քաղաքային տրանսպորտի համակարգային բարելավումն է և քաղաքապետարանը կամ քաղաքապետը չեն կարող այլ նպատակով օգտագործել սահմանված գումարը:

Եթե անգամ հնարավոր լիներ գումարը ծախսել տրանսպորտային համակարգում առկա որոշակի խնդիրներ լուծելու համար, ապա դա կլիներ մեծագույն սխալ: Նման ձևով երկարաժամկետ խնդիրներ չեն լուծվում, այլ հնարավոր է իրականացնել միայն կոսմետիկ փոփոխություններ, որոնք կարճ ժամանակ անց իրենց զգացնել էին տալու: Իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկում է խնդրի երկարաժամկետ լուծում: Որը իհարկե էժան հաճույք չէ, սակայն Երևան քաղաքը արժանի է ունենալ ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային համակարգ:

Հետաքրքիր է, որ նույն քննադատները տարիներ առաջ խոսում էին այն մասին, որ Երևանին անհրաժեշտ է նոր տրանսպորտային համակարգ և այդ ամենին հասնելու համար չպետք է միջոցներ խնայել: Հիմա, երբ այդ համակարգը ստեղծելու համար կոնկրետ քայլեր են իրականացվում՝ պարզվում է նրան արդեն նոր համակարգ անհրաժեշտ չէ, այլ պետք է մի փոքր վերանորգված միկրոավտոբուս:

Իհարկե շատ հարցերում կարելի է չհամաձայնել կամ հակառակվել քաղաքապետարանի որոշումների հետ, սակայն այս որոշումը վստահաբար բխում է   մեր համաքաղաքացիների շահերից: Եվ պետք է  նկատել, որ  քաղաքապետարանը կարողացել է ներգրավել ֆինանսական միջոցներ, որոնք կթեթևացնեն քաղաքի ծախսը:

Untitled-1 copy - Copy - Copy