Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Ինգո Արմենիա»-ն իր աշխատակիցների փոխարեն կվճարի 1000 դրամ պարտադիր վճարը

«Ինգո Արմենիա»-ն իր աշխատակիցների փոխարեն կվճարի 1000 դրամ պարտադիր վճարը

22.thumb«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, կարևորելով «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը, հասարակության և բանակի միջև կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումները, ողջունում է ՀՀ ՊՆ նախագիծը՝ հայրենիքը պաշտպանող զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին աջակցելու նախաձեռնությունը, տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունն այս ծրագրին աջակցելու նպատակով պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել իր աշխատակիցների աշխատավարձից հիմնադրամին ուղղվող պարտադիր վճարները:

Ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի կարծիքով այս քայլը հնարավորություն կտա մեծացնել հիմնադրամին ուղղվող միջոցները, քանի որ, վստահ է՝ աշխատակիցներից շատերը, բանակին աջակցելու գործընթացին անձամբ մասնակցելու ցանկությունից դրդված, արդեն կամավոր հիմունքներով իրենց նախընտրած չափով լրացուցիչ վճարումներ կկատարեն հիմնադրամին:

Ընկերությունում համոզված են, որ ազգային բանակի ամրապնդման համար կարևոր է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու մասնակցությունը և համակարգված, միասնական ու թիմային մոտեցումը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016թ. նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը։ Օրենքի համաձայն՝ աշխատող բոլոր քաղաքացիները ամսական 1,000 ՀՀ դրամ կհատկացնեն հատուցումը վճարող հիմնադրամին։

 

Դիտվել է 57 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy