Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ի՞նչ փոփոխություն է սպասվում հոկտեմբերի 26-ից Երևանի մի շարք փողոցներում

Ի՞նչ փոփոխություն է սպասվում հոկտեմբերի 26-ից Երևանի մի շարք փողոցներում

движение-на-перекрестке (1)Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ից Երևանի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ոսկերիչների փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Արգիշտի փողոցով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի Ոսկերիչների փողոց, իսկ Հաղթանակի կամրջով դեպի Արգիշտի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունն այսուհետև կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով, որոնք մինչ այդ նշված ուղղությամբ երթևեկում էին անընդհատ՝ մշտական կանաչ ազդանշանի առկայությամբ», – ասված է հաղորդագրությունում:

Untitled-1 copy - Copy - Copy