Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ի՞նչ տվյալներ է արձնագրվել ոստիկանության օպերատիվ հաղորդագրության ամփոփագրում

Ի՞նչ տվյալներ է արձնագրվել ոստիկանության օպերատիվ հաղորդագրության ամփոփագրում

ոստcollageԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 15-ը: Բացահայտվել է ապօրինի ծառահատման՝ 40, գողության՝ 21, խարդախության՝ 8, կողոպուտի՝ 2, թմրանյութի հայտնաբերման և հարկերից խուսափելու՝ 3-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 3, սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 37 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Untitled-1 copy - Copy - Copy