Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ի՞նչ կապ կարող է լինել Ալեքսանյանի և «Ձկնկուլի» սպանության միջև

Ի՞նչ կապ կարող է լինել Ալեքսանյանի և «Ձկնկուլի» սպանության միջև

սաքունցՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի սպանությունը Մոսկվայում մեծ աղմուկ է բարձրացրել: Խնդիրը կայանում է նրանում, որ նա սպանությունից շաբաթներ առաջ հայտարարություն էր տարածել, որ իր ունեցվածքը խլել է ԱԺ պատգամավոր Ալեքսանյանը և ինչ որ ժամանակ նրան առևանգել և պատանդ է պահել նրան: Այս խնդիրի հետ կապված Politik.am-ը զրուցեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Փաստերի շարադրանքի մեջ մի կարևոր հանգամանք կա, որը  պետք է  աչքաթող չանենք, որ մարդիկ հաղորդում են տալիս իրենց նկատմամբ բռնությունների մասին, 2-րդ որոշ ժամանակ անց փորձում են մեղմել և դրանից հետո փորձում պնդել, այսիքին լինում է ոչ թե միատեսակ վարքագիծ այլ փոփոխական և ի վերջո ՀՔԾ-ի կողմից  քրեական գործի կարճելու մասին որոշումից հետո միանգամից հայտնվում են հանրապետության սահմաններից դուրս և այս փաստերի շարադրանքը  մինշանակ հիմնավորում է այն կասկածը կամ մտավախությունը, որ մարդիկ գտնվում են շատ ուժեղ ճնշման ներքո:

Այս պարագայում ՀՔԾ-ի քննիչը կամ քննիչները, որոնք զբաղվել են այդ գործով, առնվազն պետք է անմեղսունակ լինեն` չհասկանալու համար, առաջին թե այդ մարդիկ ում դեմ են հաղորդում տալիս, 2-րդ ում դեմ հաղորդում են տալիս նա ինչ հնարավորություններ ունի, նրա կարգավիճակը, նրա անձեռնմխելիությունը, նրա նկատմամբ հովանավորությունը իշխանության կողմից  և նաև քաղաքական իշխանության բնույթը, և այս  փաստական հանգամանքերի առկայության պարագայում միջոցներ չձեռնարկել հաղորդում տված անձի նկատմամբ պաշտպանության կիրառելու ուղղությամբ `անվատանգության և նրա, և նրա ընտանիքի անդամների, նրա սեփականությանն անվատնգության հետ կապված, առնվազն տարօրինակ է, ավելին նաև որոշում կայացնել քր գործը կառճելու մասին, իբր չի ապացուցվել կամ հնարավոր է, որ բողոքը հետ են վերցրել , հնարավոր է, որ ճնշում են այդ գործում եղած վկաներին,և ըստ էության գանցել են հանցագործությունը կոցկելու ճանապարհով և ոչ թե բացահայտելու ուղղությամբ»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ քննությունը շատ կարճ ժամանակում է կատարվել. «Այդքան կարճ ժամկետում քրեկան գործի կարճման մասին որոշում կայցնելը ,նշնակում է բացարձակապես քննություն չիրականացնել: Ես պետք է զուգահեռ անցկացնեմ, Շմայսի կողմից բռնաբարության  և գլուխը կտրելու վերաբերյալ  հայտարարության մասով, երբ որ մենք հայտարարություն էինք տվել` ՀՔԾ-ն նույնիսկ  համարձակություն չէր ունեցել , բացատրություն վերցնելու կամ հարցաքննելու Առաքել Մովսիսյանին: Ես առավել քան համոզված եմ, որ Սամվել Ալեքսանյանի ընդհանրապես չեն հարցաքննել, և այս հանգամանքներից հետո մարդիկ թողնում են երկիրը և գնում : Հիմա ունենք պաշարը, որ մարդիկ թողել ու գնացել են, սա նաև պետք է դառնա ՀՀ իրավապահ մարմինների քննության առարկան, իրենց հարազատների ընկերների, այսինքն, որն է դրդապատճառը, որ մարդիկ ստիպված են եղել երկիրը թողնել և այս իրավիճակում պատսպարվել հյուրանոցներից մեկում, և պատահաբար չեմ ասում դա, քանի որ մարդիկ գանցել են ոչ թե  աշխատելու,կամ բնակարան ,  այլ քրեական հետապնդումից խուսափելու կամ գուցե և տեսել են,որ քր գործի ընթացքը տանում է դեպի կարճում և փրկվելու միակ ճանապարհը երկիրը թողնելն էր: Ինչ որ տեղի է ունեցել պատասխանատվություն է կրում ՀՔԾ-ը, դատախազությունը և ՀՀ-ի քաղաքական իշխանությունը»,-ասաց Արթուր Սաքունցը:

Այս օրերին հանրության շրջանում կա անհանգստութուն և ինչ որ տեղ կասկած, որ սպանությունը կարող է կապված լինել նախկինում իր կատարած հայտարարությունների հետ: Նման կասկածներ է հայտնել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը այս կապակցությամբ կարծում է. « Հանրության տրամադրությունը հիմնվում է շատ հստակ տրամաբանության հիման վրա, երբ միշտ անպատժելիները` նրանք ովքեր ունեն հովանավորություն, որոնք օլիգարխներ են և դա բազմիցս հիմավարովում բազմաթիվ գործերով, երբ որ մի կողմը քաղաքացին է մյուսում օլիգախ: Երբ որ իրավապահ մարմինները հղում են կատարում թե գիտեք մարդիկ չեն բողոքում , վկայություն չեն տալիս, իրենց անգործությունն ու վախկոտություն, օրենքով իրենց լիազորված գործառույթների չկատարումը, կկոծկեն հանրության անպաշտպանվածությամբ պայմանավորված հանցագործության մասին վկայություն տալու փաստով , դա նշանակում է հանցագործության հովանավորում և նշանակում է անպատժելլիության մթնոլորտի պահպանում»,-ասաց Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, որ  հանգամանքների համադրմամբ սպանության կարևորագույն վարկածը կապվում է ԱԺ պատգամավորի մասին իր արած հայտարարությունների հետ:

Դիտվել է 589 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy