Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » Ի՞նչ է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել

Ի՞նչ է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել

կարենԱյսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, դիմելով ՀՀ տնտեսական զարգացմա եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, հետաքրքրվել է, թե ի՞նչ է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծել: Կարայանը զեկուցել է, որ անցած ամիսների ընթացքում ստեղծվել է գործարար միջավայրի հետ երկխոսության ինստիտուցիոնալ հարթակ, մասնավորապես, զբոսաշրջության, արդյունաբերության, արտահանման, ներդրումային, ինչպես նաեւ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտների շուրջ:

Ստեղծվել է նաեւ ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ, որի շրջանակում արդեն ստացվել է 6 ներդրումային ծրագիր: Անցկացվել են նաեւ միջազգային ֆորումներ եւ ցուցահանդեսներ, որոնց արդյունքում առաջիկայում կստորագրվեն բիզնես համագործակցության 45 պայմանագրեր: Բացի այդ, «Մետրո գրուպ» միջազգային ցանցի ղեկավարների Հայաստան այցի արդյունքում ձեռք են բերվել մի շարք խոշոր պայմանավորվածություններ:

Դիտվել է 209 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy