Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ի՞նչ գաղտնի տեղեկություն է հրապարակել Հիլարի Քլինթոնը

Ի՞նչ գաղտնի տեղեկություն է հրապարակել Հիլարի Քլինթոնը

ՀԻԼԱՐԻԻԻԱՄՆ-ի նախագահի թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճի ընթացքում կարող էր գաղտնիացված տեղեկություններ հրապարակել, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով FoxNews-ին:

  Ելույթ ունենալով 70-միլիոնանոց լսարանի առջև՝ Քլինթոնը մանրակրկիտ պատմել է երկրի նախագահի կողմից «կարմիր կոճակի» օգտագործման մասին: Մասնավորապես, նա հիշատակել է, որ այն դեպքում, եթե ԱՄՆ-ի նախագահը միջուկային զենքի օգտագործման հրաման տա, ապա մինչև հրթիռների արձակումը կանցնի չորս րոպե:
«Միջուկային զենքի օգտագործման էությունն այն է, որ եթե նախագահը հրաման տա, ապա այն պետք է կատարվի: Հրաման տալու և
մարդկանց կողմից տեղերում դրա կատարման միջև ժամանակը կազմում է մոտ 4 րոպե», – պատմել է Քլինթոնը:
Փորձագետներն այդ արտահայտությունը գաղտնի տեղեկատվության բացահայտում են համարում:

«Անկախ այն բանից՝ որքանով է ճիշտ չորս րոպեի գնահատականը, այն ամենը, ինչ կապված է պատասխան հարված հասցնելու հնարավորության հետ, գաղտնի է», – հեռուստաալիքին ասել է ԱՄՆ-ի ԶՈՒ-ի աֆրիկյան հրամանատարության նախկին ռազմավարական պլանավորող Դեն Մագուայրը:
Untitled-1 copy - Copy - Copy