Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ի՞նչն է թերի կառավարության ծրագրում

Ի՞նչն է թերի կառավարության ծրագրում

Zara2 Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյան Կառավարության նոր ծրագիրը համարեց  թերի, քանի որ  ըստ նրա բացակայում է ընտրական իրավունքի լիարժեք ամրագրումն ու ազգային անվտանգության նոր հայեցակարգի ստեղծումը:
«Ծրագրում պետք է ընտրական օրենսդրության ազգայնացումն ամրագրվեր։ Այսինքն՝ պետք է ընտրական տեղամասեր ստեղծվեին նաև Հայաստանի տարածքից դուրս, որպեսզի հայաշատ համայնքնեը ևս կարողանային մասնակցել ընտրություններին և իրենց պատգամավորները ունենային խորհդարանում», – ասաց նա։
Անդրադառնալով ազգային անվտանգության հայեցակարգի ստեղծմանը՝ պատգամավորն ընդգծեց, որ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ էր վերանայել անվտանգության որոշ դրույթներ, մինչդեռ քառօրյա պատերազմի վերաբերյալ ոչ մի գնահատական անգամ չի հնչեցվել։

 

Untitled-1 copy - Copy - Copy