Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Թրամփն անլուրջ մարդ է. Բարաք Օբամա

Թրամփն անլուրջ մարդ է. Բարաք Օբամա

obbԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին անվանել է «լիովին անլուրջ մարդ». այս մասին տեղեկանում ենք  Gazeta.ru-ից՝ հղում կատարելով Politico-ին։ «Ամերիկան մեծ երկիր է, և այն կարող է վերապրել ցանկացած բան, սակայն այն, ինչ Ամերիկան չի կարող թույլ տալ տևական ժամանակ, դա այն է, որ ԱՄՆ բնակչության կողմից ընտրված և միջազգաին հարցերում մեր երկրի անունից խոսող մարդը լինի միանգամայն անլուրջ»,-ասել է Օբաման։ ԱՄՆ նախագահը նաև համեմատել է Թրամփի բարոյականության և հանդուրժողականության չափորոշիչները «ժանգի հետ, որը քայքայում է ամեն ինչ»։  Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում որևէ մեկը ստիպված չի լինի հեռանալ ԱՄՆ-ից:

Untitled-1 copy - Copy - Copy