Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Թրամփի առաջին ելույթը՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո

Թրամփի առաջին ելույթը՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո

2015-08-19t235659z_1357981182_gf10000176917_rtrmadp_3_usa-election-trumpԴոնալդ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտից հետո և հայտարարել, որ Հիլարի Քլինթոնը իր հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդունել է պարտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում:

Թրամփը խոստացել է ի կատար ածել ամերիկյան երազանքը, լուծել գործազրկության խնդիրը։

«Խոսք եմ տալիս, որ չեմ հիասթափեցնի ձեզ։ Ես սիրում եմ այս երկիրը»,- հայտարարել է Թրամփը և հավելել, որ ցանկանում է ավելի պայծառ ապագա ամերիկացիների համար։

Միլիարդատերը խոստացել է դառնալ բոլոր ամերիկացիների նախագահը և պատրաստակամություն է հայտնել համագործակցել քաղաքական մյուս ուժերի հետ։
Untitled-1 copy - Copy - Copy