Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Թրամփը չի կարող օգնել Պուտինին

Թրամփը չի կարող օգնել Պուտինին

թպՊետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները գործողության մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմի թերակղզին չի վերադարձվել Ուկրաինայի կազմ. այս մասին հայտնել է RT-ն:

«Մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ այս վարչակազմի ընթացքում։ Ինչ վերաբերվում է Ղրիմի հարցով պատժամիջոցներին, դրանք գործողության մեջ կմնան, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերի իր զորքերը Ղրիմից և չի վերադարձնի թերակղզին Ուկրաինային»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ներկայում առաջընթաց չի դիտվում «Մինսկ-2»-ով։

 

Դիտվել է 236 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy