Home » ՄԱՄՈՒԼ » Թռնում են. Ներսիկ Նազարյանի և Աղվան Հովսեփյանի որդիները տեղավորվում են ԱՄՆ-ում

Թռնում են. Ներսիկ Նազարյանի և Աղվան Հովսեփյանի որդիները տեղավորվում են ԱՄՆ-ում

Ներսիկ Նազարյան և Աղվան Հովսեփյան«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի նախկին ոստիկանապետ, այժմ Երևանի փրկարար ծառայության պետ ներսիկ Նազարյանի որդին Հայաստանում իրեն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սնանկանալուց հետո ընտանիքով հաստատվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում և տևական ժամանակ է փնտրտուքների մեջ է, թե որ ոլորտում կարող է ներդրում կատարել:

Ի դեպ, ԱՄՆ-ում ներդրումներով հետաքրքրված է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը: Նա մի քանի շաբաթ առաջ այցելել է Լոս Անջելես և ներդրման ոլորտ է փնտրել՝ հայտնելով ընտանիքով հաստատվելու հնարավորությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,532 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy