Home » ԺԱՄԱՆՑ » Թունելի Հակոբը վայր է դնելու մանդատը և գնա Ծովինար կով պահելու

Թունելի Հակոբը վայր է դնելու մանդատը և գնա Ծովինար կով պահելու

karova-0708Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) ԱԺ արտահերթ նիստում` կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, շնորհակալություն հայտնեց կառավարության ղեկավարին, որ «չի պարտադրել» իրենց կարդալ 500 էջ և բավարարվել է և բավարարվել է 33 էջով։

Իշխանական պատգամավորի խոսքով, հասարակության չարիքը՝ աղքատությունը, վերացնելու համար պետք է մի քանի քայլ կատարել՝ կրճատել պետական ապարատը, որովհետև «նրանք իրոք, հավելյալ արժեք չեն ստեղծում», ազատված մարդկանց համար ստեղծել աշխատատեղ։

«Աշխատանքի իմաստը ծրագրով բաժանված է հետևյալ սկզբունքով՝ հողի ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ, սա առաջնային սկզբունք է, քաղաքում ապրող բնակիչը պետք է կրթություն ստանա այնքան, որ կարողանա զբաղվել փոքր ու միջին բիզնեսով։ Եթե ուզում ես, որ քո հասարակությունը լավ ապրի, ապա բոլորը պետք է մասնակցեն հավելյալ արդյունք ստեղծելուն», -հայտարարեց Հակոբյանը։

Փաստորեն Մարտունու շրջանի Ծովինար գյուղից եկած սույն պատգամավորը կարծում է, որ գյուղացին չպետք է կրթություն ստանա, այլ պետք է միայն հող մշակի: Գյուղի երիտասարդությունն էլ չպետք է Երևան գա՝ կրթություն ստանալու, քանի որ կրթություն ստանալը գյուղացիների գործը չէ:

Կարծում ենք այսքանից հետո Թունելի Հակոբը պետք է վայր դնի իր պատգամավորական մանդատը, գնա իր հայրենի Ծովինար և կով պահի, քանի որ կրթություն ստանալը և քաղաքականությամբ զբաղվելը իր գործը չէ:

Untitled-1 copy - Copy - Copy