Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Թույլ տվեք արժանապատիվ ձևով գոնե արտագաղթենք Հայաստանից. գործարարի դուստր

Թույլ տվեք արժանապատիվ ձևով գոնե արտագաղթենք Հայաստանից. գործարարի դուստր

75_image_3Ես`Միլենա Տեր-Առաքելյանս հանդիսանում եմ «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի դուստրը։

Անցյալ օրը, azdarar.am կայքից տեղեկացա առ այն որ իմ ծնողին,սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը` Հյուսիսային պող.2 դրվել է աճուրդի առանց սեփականատիրոջը տեղեկացնելու պայմաններում։ Ես որպես ՀՀ քաղաքացի իմ պարտքն եմ համարում հրապարակային Ձեզ տեղեկացնել որ ԴԱՀԿ ծառայությունը բազմաթիվ օրենքների խախտումներով և իրեն իսկ բնորոշ ոճով ղեկավարվելով ոմանց հրահանգներով փորձում է ՈՒՆԵԶՐԿԵԼ ՀՀ քաղաքացի

Մանվել Տեր-Առաքելյանին։

Վերջին շրջանում կառավարության նորընտիր կազմի կողմից հաճախ ենք լսել և ոգևորվել որդեգրած նոր քաղաքականությամբ՝

ՈՒՐԻՇԻ ԲԻԶՆԵՍԸ, ՈՉ ՄԵԿԻՑ ՉԵՆՔ ԽԼԵԼՈՒ։

Վստահ եմ որ ծանոթ եք, նախորդ կառավարության որդեգրած քաղաքականությունը նույնպես հիմնված էր (ուրիշի բիզնեսը չենք խլելու) հանրահայտ թեզի վրա, և Հովիկ Աբրահամյանի կառավարության աղետը կայացավ հենց նրանում, որ պոպուլիստական հայտարարություններից այն կողմ նրան թույլ չտվեցին անցնել, գործնականում էլ չկանգնեց գործարարի կողքին, չնայած, Հովիկ Աբրահամյանը, ինչ որ պահի ցանկություն հայտնեց և փորձեց առարկայական դարձնել իր (բիզնես չենք խլելու) թեզը և ընդունեց Մանվել Տեր-Առաքելյանին, անձամբ ծանոթացավ գործի իրական պատկերին, և հասկանալով որ մենք զոհ ենք դարձել ոմանց քմահաճույքներին խոստացավ անպայման լուծել այս չարաբաստիկ բազմաչարչար հարցը արդարացի և անկողմնակալ, (տես.Կառավարության կայք` 17.06.2014թ.), բայց այդ նախկին վարչապետին դրանից ավել թույլ չտվեցին գնալ, որովհետև այդ հանդիպումից հետո այլևս մեզ հետ ոչ մի անգամ փորձ չկատարեց հանդիպել։Ես,դաստիրակվել եմ հայկական ավանդութների ներքո որտեղ միշտ տեսել եմ տղամարդու խոսքի եվ արժեքի գինը, և դա մինչ օրս համարել եմ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԽՈՍՔԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ, անկախ զբաղեցրած պաշտոնից, լինի Վարչապետ թե սովորական մահկանացու, ՏՂԱՄԱՐԴԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԿԱՏԱՐԻ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ։

Գիտեք, ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային ֆակուլտետը, և իմ կարծիքով բոլոր կառավարությունների անկումը կայացել է նրանում որ իրենց թույլ չեն տվել խոստումներից անցնել գործի, իսկ եթե խոստումը գործի չի վերածվում և եթե ինչ որ ՄԵԿԻ շահը ավելի մեծ է դասվում քան կառավարության հեղինակությունը ապա այն վերածվում է ՊՈՊՈՒԼԻԶՄԻ և դա հասարակությունը շատ շուտ է ընկալում և կորցնում հույսն ու հավատը հերթական կառավարության նկատմամբ։

Կարծում եմ, որ Ձեր կառավարությունը այս ժամանակահատվածում բացի մեկ-երկու խոշոր ներկրող խաղացողներից ոչ մի գործնական քայլ դեռ չի կատարել և հասարակությունը չի համոզվել, որ նոր կառավարության խոսքը համապատասխանում է գործին։

Պարոն Վարչապետ`գրում եմ և քաջ գիտակցում, որ Դուք էլ անձնական և ընկերական կապեր ունեք մեզ ՈՒՆԵԶՐԿՈՂՆԵՐԻ հետ և Ձեզանից ևս չենք կարող ունենալ ոչ մի օգնության ակնկալիք, որովհետև իրականության մեջ,եթե ինչ որ մեկը փորձի ղեկավարվել ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ, դա պետք է լինի այն որ պատասխանատվության կկանչվի Յունիբանկը և նրա ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂՆԵՐԸ, նաև շատ ու շատ դատավորներ, որոնց մեղքի բաժինը շատ մեծ է այս գործում։ Բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում «ՈՒՐԻՇԻ ԲԻԶՆԵՍԸ ԽԼՈՒՄ ԵՆ» հենց դատարանների, այսպես կոչված օրինական(անօրինական) ուժի մեջ մտած վճիռներով։ Ես ինձ համարում եմ ռեալիստ և գաջ գիտակցում եմ,որ անհնարին է արդարադատության հասնել Հայաստանի ներկա ստեղծված իրավիճակում, դրանից իսկ ելնելով չենք պահանջում արդարադատություն իրականցնել մեզ ունեզրկողների նկատմամբ, այլ խնդրում ենք թույլ տալ գոնե արժանապատիվ ձևով արտագաղթել, մեր ընտանիքը ունի աշխատող և ստեղծող ընտանիքի համբավ, և հավատացեք,որ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը ավարտած բիզնեսմենի`Մանվել Տեր-Առաքելյանի կարիքը կգտնվի աշխարհի բոլոր անկյուններում։

Պարոն Վարչապետ`Ներկայումս աշխարհի հայերի ընդանուր թվաքանակը մոտ 10 միլիոն է, ունեցել ենք 3 պետականություն և 30 Վարչապետ, 1-ին Վարչապետ`Հովհաննես Քաջազնունուց (1918թ) մինչ Կարեն Կարապետյան 2016թ, և այս անցած 98 տարիներին Դուք 31-րդ այն ընտրյալն եք որին բախտ է վիճակվել առնաց բեմականության և պոպուլիզմի ծառայել իր ժողովրդին և Ձեզ շատ լավ հնարավորություն է ընդձեռնվել Ձեր անունը պատմության էջերում փաստագրելու որպես ՀԱՄԱՐՁԱԿ,ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ և ԱՆԱՉԱՌ քաղաքական գործչի։ Առավել եվս տղամարդու մոտ այս հատկանիշների առկայությունը հաջողության գրավականն է կյանքի բոլոր բնագավառներում։ Քաղաքացուն ապահովեք ապրելու,մտածելու, գործելու և խոսելու ազատություն։

Պարոն Վարչապետ`

Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ`

ա ) Հանձնարարել Ձեր իրավական խորհրդականներին անաչառ անկողմնակալ ուսումնասիրեն «Յունիբան ընդդեմ Հին Էրիվան»

ողջ դատական գործընթացը, մասնավորապես ԵԿԴ/1674/02/2014

դատական գործին`անօրինական վճիռը, որով իսկ փորձում է ղեկավարվել ԴԱՀԿ ծառայությունը։

բ ) ՈՒսումնասիրել «Յունիբանկի» և անձամբ Վարդան Աթայանի գործելաոճը, որտեղ կարձանագրեք նրա կողմից բազմաթիվ միտումնավոր քայլեր, որոնք էլ բերեցին մեր ընկերությանը հեղինակազրկման և սննկացմանը։

Վստահ եմ որ ուսումասիրության արդյունքում կհանդիպեք բազմաթիվ նմանատիպ գործելաոճի, որոնք կատարվել են այլ ընկերությունների նկատմամբ ևս, և որը ոչ պակաս, ոչ ավել կարող է համարվել ՌԵՅԴԵՌՈՒԹՅՈՒՆ։

գ ) Չղեկավարվել միայն Արման Մկրտումյանի կարծիքով, քանզի տվյալ անձնավորությունը բոլորին հայտարարում է որ մենք չենք ցանկանում բանկի գումարները վճարել և փորձում ենք (ԳՑԵԼ) բանկին,ասեմ որ դա միֆ է և իրականության հետ բացարձակ կապ չունեցող,մեր ընկերությունը մշտապես հայտարարել է որ պատրաստ է վճարել բանկի հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները,նշեմ նաև որ տվյալ անձը ունի աձնական հակակրանք մեր ընտանիքի նկատմամբ`մինչ օրս ունեցել ենք 68-դատական գործ, որոնք ներկայացրել են Հայաստանում ծանրակշիռ հեղինակություն ունեցող փաստաբաններ, և անտրամաբանական եմ համարում, բայց 68 գործով էլ պարտվել ենք։Առաջարկում եմ լսել նաև մեր փաստաբաններին ևս։

դ ) Հանձնարարել ԴԱՀԿ ծառայությանը կատարել անաչառ գույքի գնահատում, քանզի ունենք ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն»ի կողմից գնահատում` 8.216.000.000դր. որը հաստատվել է դատարանի վճռով և ստացել է օրինական ուժ, որը մենք ևս ներկայացրել ենք ԴԱՀԿ ծառայությանը, ինչը և իրենց կողմից սպասվում էր, չարամտորեն անտեսվեց։ Իրենց կողմից այսպես կոչված գնահատումը համարվում է անօրինական, որովհետև դատական վճռի առկայության դեպքում նոր գնահատողը կարող է շեղում տալ միայն 8-10%-ի չափով, եթե չի կարողանում ապացուցել, որ այդ ժամանակահատվածում Հայաստանում տեղի է ունեցել ԷԱԿԱՆ ԴԵՖՈԼՏ, իսկ մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի տնտեսությունը դեռ չի արձանագրել ԷԱԿԱՆ ԴԵՖՈԼՏ։ Այս պարագայում էլ ևս կարող ենք փաստել որ մեր դեպքում առկա է միտում։

Պարոն Վարչապետ`

Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ բարձրացնել մեր ընտանիքի դիրքորոշումը։ Իմ ընտանիքին պատկանող ընկերությունը, երբեք չի հրաժարվել բանկի գումարների վճարումից, ինչի վերաբերյալ առկա է դատական նիստի կրիչ որտեղ`դատարանի դահլիճում նիստի ժամանակ Մանվել Տեր-Առաքելյանը հայտարարում է որ պատրաստ է մեկ բանկային օրվա ընթացքում վճարել բանկի կողմից պահանջված ողջ գումարը, իր ողջ տույժ տուգանքներով հանդերձ, որը կազմում էր 5.000.000 դոլարին համարժեք դրամ, մայր գումար` 2.800.000-ի դիմաց։ Մեր պահանջը կայանում էր միայն, որ «Հին Էրիվան»ին ճանաչեն բարեխիղճ վարկառու,ինչին որ բանկը չտվեց իր համաձայնությունը։ Իհարկե չմոռանամ նշել, որ դատական նիստը կայանում էր բանկի համաձայնությամբ, այլ ոչ իրավագիտության թեզով։ Այս պարագայում էլ փաստեցինք, որ բանկը չի պայքարում իր գումարների համար, այլ բանկին և իր հովանավորողներին պետք էր տիրանալ մեր ունեցվածքին, այն էլ նզովյալ գնով։

Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր շենքը ունի շատ մեծ ստրատեգիական նշանակություն և շատ պաշտոնյաներ են ուզում ձեռք գցել և տիրանալ մեր շենքին։ Իմ կարծիքվ դա քաղաքակիրթ երկրում արվում է քաղակակիրթ ձևով`գնահատում են շենքի իրական արժեքը դրանից հանում են բանկի հանդեպ ունեցած պարտավորությունները և մնացորդը վճարում են օրինական սեփականատիրոջը, նորից եմ ցանկանում նշել, որ սա քաղաքակիրթ երկրներում է կատարվում, ինչը Հայաստանի պայմաններում համարվում է ֆանտաստիկայի ժանր։

Պարոն Վարչապետ`

Գտնում եմ որ շատ փայլուն իրավիճակ է ստեղծվել որպիսզի Դուք ԱՊԱՑՈՒՑԵՔ, որ Հայաստանը հանդիսանում է քաղաքակիրթ պետություն և ֆանտաստիկայի ժանրներով չենք ղեկավարվում։

Բայց եթե լինեմ շատ անկեղծ, ապա գրում եմ այս նամակը և հոգուս խորքում ունեմ 99.9 % համոզմունք, որ ոչ ոք և ոչ մի դեպքում չի անրադառնալու մեր խնդրին, որովհետև վստահ եմ, որ Ձեր ճանապարհն էլ կփակեն և կստիպեն Ձեզ ինչ որ մի պրիմիտիվ պատճառաբանությամբ չզբաղվել մեր գործով։

Հ.Գ օգտվելով առիթից ցանկանում եմ հրապարակավ տեղեկացնել ԴԱՀԿ ծառայությանը, որ ի վերջո երբ Հայաստանը իրականում կթևակոխի օրինականության և մարդու իրավունքների ժամանակաշրջան, դուք և ձեր թաքնված պատվիրատուները չեք խուսափի Քրեական օրենսգրքի պատժից (196-րդ հոդվածը փոփ. 01.06,2006 ՀՕ- 119-Ն) «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽԱԽՏԵԼԸ» սակարկություններ կազմակերպողին, գնորդին կամ այլ տնտեսվարող սուբեկտին` պատժվում է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՄԲ:

Վստահ եմ որ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն բաժնի պետ`Արմեն Հարությունյանը, քաջ ծանոթ է այս օրենսդրության հատկանիշներին դեռ իր Լոռու մարզում աշխատելու տարիներից։

Բոլոր քաղաքական ուժերին` խնդրում եմ այս նամակը չքաղաքականացնել և նամակում քաղաքական ենթատեքստ չփնտրել, մեր ընտանիքը երբեք քաղաքականացված չի եղել և ոչ մի կուսակցական պատկանելիություն չունի։

Մանվել Տեր-Առաքելյանի դուստր`

Միլենա Տեր-Առաքելյան

Դիտվել է 17,449 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy