Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

d96f7f5d1d6ffa109ac86890ec9ff38e0894069bՀոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 124 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 96-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 28 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 47 հեռախոսազանգ, որոնցից 44-ին լուծում է տրվել, իսկ 3-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 189 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy