Home » ՄԱՄՈՒԼ » Թաղային հեղինակություններից մինչև դպրոցի տնօրեններ. ՀՀԿ ցուցակը խիստ բազմերանգ է լինելու. «ՀԺ»

Թաղային հեղինակություններից մինչև դպրոցի տնօրեններ. ՀՀԿ ցուցակը խիստ բազմերանգ է լինելու. «ՀԺ»

ՀՀԿ-ական գործարարները խուճապի մեջ են. հարկային «տեռոր» է սկսվել«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով ՀՀԿ-ն պատրաստվում է 2017թ. ԱԺ ընտրություններին իր համամասնական ցուցակում ընդգրկել ամենատարբեր խավի մարդկանց՝ սկսած քաղգործիչներից, թաղային հեղինակություններից մինչեւ դպրոցի տնօրեններ, հիմնարկի ղեկավարներ:

Այսինքն, ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու են բոլոր նրանք, ովքեր տարածքներում ճանաչված են ու կարող են կուսակցությանը ձայներ բերել: Իշխող կուսակցությունը պարբերաբար սոցհարցումներ է պատվիրում եւ տեսնում է, որ իր վարկանիշը բավականին ցածր է:

Ուստի, ընտրություններին հնարավորինս ձայներ հավաքելու համար որոշել է ցանկացած բնակավայրից իր ռեյտինգային ցուցակ ընդգրկել քիչ թե շատ հեղինակավոր մարդու, եւ այս դեպքում բոլորովին էլ պարտադիր չէ՝ նա ՀՀԿ անդամ է, թե ոչ, կարեւորը, որ այնպիսի անձ լինի, որ տվյալ տարածքում կարողանա իր ազդեցությամբ Հանրապետականի օգտին ձայներ բերել: Իսկ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ռեյտինգային թեկնածուի օգտին տրված ձայները մեխանիկորեն հաշվարկվում են տվյալ կուսակցության օգտին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Untitled-1 copy - Copy - Copy