Home » Real Politik » Թալա՞ն է եղել, թե՞ բիզնես են խլում

Թալա՞ն է եղել, թե՞ բիզնես են խլում

սերժՕրերս նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, հրավիրվել էր խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեց արագաչափերի և ավտոկայանատեղիների հետ կապված հանրության դժգոհության հարցը: Խորհրդակցության վերջում հանրապետության նախագահը հանձնարարել էր ՀՀ ոստիկանության պետին, և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ, «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-երի կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցնող ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը չի հայտարարել, թե ինչ հիմքով են գործարարների ձեռքից վերցվում եկամուտով աշխատող բիզնեսները: Ստեղծված իրավիճակը ունի երկու բացատրություն՝ կամ այս տարիներին տեղի է ունեցել թալան, որի մասին մշտապես խոսել են ամենատարբեր հասարակական գործիչները, կամ իշխանությունները հաջողակ գործարարներից խլում են բիզնես: Ի վերջո իշխանությունները հանրության առաջ պետք է պատասխան տան կամ կատարված ահռելի թալանի համար, կամ բիզնես խլելու համար:

Untitled-1 copy - Copy - Copy