Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Շան տղա» դառնալը երաշխիք չէ

«Շան տղա» դառնալը երաշխիք չէ

 լուսավորԱԺ-ում արդեն 2 օր է ինչ քննարկվում է, ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացված այսպես կոչված «1000 դրամի» նախագիծը:

Ելույթներից հասկանալի է դառնում, որ ոչ մեկ, որպես այդպիսին գաղափարին դեմ չէ,  կլինի իշխանավոր թե ընդդիմադիր: Վերջիններիս անհանգստացնում է մեխանզիմի անկատար լինելը և անհրաժեշտության դեպքում ոչ այդքան նպատակային օգտագործելը, իսկ հայկական բանակին 1000 դրամ և մի բան էլ ավելին պատրարստ է վճարել անգամ ամենաանապահով խավի ներկայացուցիչը, դրա ապացույցն էր ապրիլյան քառօրյա պատերազմին մեր հասարակության կողմից ամենատարբեր միջոցներով աջակցության տրամադրումը:

Այս առիթով Politik.am-ի թղթակիցը զրուցեց   «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ և մամուլի խոսնակ Մանե Թանդիլյանի հետ:

-ՊՆ կողմից առաջադրված 1000 դրամների նախագիծը մասամբ, թե՞ ամբողջությամբ անընդունելի է «Լուսավոր Հայաստան»ի համար.

Որևէ մեկը չկա մեր երկրում, որ պատրաստ չէ բանակի համար զոհողության, գոնե ես այդպիսիք չեմ ճանաչում: Բայց կա մի կարևոր հանգամանք. ինչքա՞ն կարող է ժողովուրդը մնալ իշխանության ապաշնորհության թակարդում: Մենք խոսում ենք մի իշխանության նախաձեռնության մասին, որը արժանացել է ժողովրդի խորը անվստահությանը և չկա երաշխիք, որ այս գումարները ծառայելու են նպատակին, բացառությամբ, իհակրե, <<շատ տղա>> դառնալու վտանգը, որը, կարծես, միակ երաշխիքն է, որ մինչև հիմա տրվել է … Ինչ խոսք, խոսել բանակի և զինվորի մասին պաթոսով բոլորը կարող են, բայց իրականությունը այն է, որ հենց այդ խոսացողներն էլ տարինոր շարունակ թալանել են պետական բյուջեն ու բանակին հասանելիք հատկացումները այնպես, որ առաջացել է այս խնդիրը: Մենք գտնում ենք, որ պետության ակտիվներում կա հնարավորություն այնպիսի տեղաբաշխումներ կատարելու, որ հնարավոր դառնա զինվորների ապահովագրությունը պետական միջոցների հաշվին՝ առանց լրացուցիչ պարտադիր բեռի: Այդ ընթացքում հիմնադրամը կարող է գործել կամավորության սկզբունքով, և ապացուցել իր վստահելի լինելը իր թափանցիկությամբ, հաշվետվողականությամբ, արհեստավարժ և էթիկապես բարձր մակարդակի կառավարման միջոցով: Այս պարագույմ ես անձամբ ճանաչում եմ հարյուավոր մարդկանց՝ համեստ հաշվարկով, ովքեր այսօր էլ կատարում են նմանատիպ հատկացումներ և կշարունակեն դա անել ավելի մեծ գումարներով, եթե պահպանվեն իմ նշած վերոհիշյալ պայմանները:

Բանակը մեր պետության անվտանգության երաշխիքն է, իսկ այսօր այդ գիտակցումը ժողովրդի մոտ ավելի խորն է արտահայտված, քան բոլոր այն պաշտոնյաների, ովքեր կարողացել են զինվորի հաշվին ապարանքներ կառուցել…

 

- Նախագիծը իրավական առումով թերություններ չունի՞

      Ըստ Սահմանադրության ֆիզիկական անձանցից կարող են գանձվել պարտադիր վճարներ: Դրոշմանիշային վճարը օրենքով սահմանվում է որպես պարտադիր վճար և հաշիվները պահվում են Կենտրոնական բանկում՝ առանձին հաշվին: Փաստորեն, այն չի մտնում պետական բյուջե, և կա արդյոք այստեղ հակասություն թե ոչ, չեմ կարող ասել: Անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն իրավական տեսանկյունից, քանի որ սա առաջին անգամը չէ, որ կառավարությունը Ազգային Ժողով է բերում հակասահմանադրական օրենքներ:

 -Ընդունվելու դեպքում, ըստ ձեզ, կարո՞ղ է այդ համակարգը արդարացնել իրեն.

   Իմ կարծիքով օրենքը անկատար է թե՛ կառավարման, թե՛ կիրառման և թե՛ սոցիալական անարդարության առումով: Չկա անհրաժեշտ թափանցիկության և հաշվետվողականության երաշխիք: Պետք է հնարավոր լինի հասարակության մասնակցությունը կառավարմանը, ներդրվեն ռոտացիոն և վերահսկողական մեխանիզմներ: Ամեն ոք պետք է կարողանա հարցում անել և ստանալ տեղեկատվություն: Ընդդիմադիր ուժերը պետք է որոշում կայացնողների մեջ ներգրավված լինեն, որպեսզի կարողանան վերահսկելի և հրապարակային դարձնեն գործընթացները և ունենան ազդեցություն որոշման վրա: Բոլոր քաղաքացիները պետք է կարողանան հայտեր ներկայացնել և բողոքարկել հիմնադրամի որոշումները, դարձնել այն հանրային քննարկման առարկա: Ես չեմ բացառում, որ կլինեն դեպքեր, երբ իրական պատճառները կթաքցվեն հատկացումներ չկատարելու դիտավորությամբ, իսկ փորձը ցույց է տալիս, «շան տղա» դառնալու միակ զսպող մեխանիզմը շանս չունի խոչընդոտելու նման գործընթացներին:

Դիտվել է 495 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy