Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը` միլիոնատեր է

Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը` միլիոնատեր է

A_OhanyanԲարձրաստիճան Պաշտոնատար Անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ  Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը  նույնպես կարող է դասվել, հարուստ դատավորների շարքին, ովքեր բացի իրենց ամսական եկամուտից ունեն, խոշոր կարողություն:

 Համաձայն հայտարարագրի  դատարանի նախագահը հարկային տարվա սկզբում ունեցել է TOYOTA CAMRY 2.4 GAS մարդատար ավտոմեքենա, ինչը հարկային տարվա վերջում օտարվել է 10,500,000 ՀՀ դրամով:

 Օհանյանի դրամական միջոցներ հետևյալն են` 46,000,000 ՀՀ դրամ և 50,000 ԱՄՆ դոլար , իսկ որպես աշխատանքի վարձատրությունից ստացած տարեկան եկամուտ հայտարարագրված է 11,528,755 ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ վերջինիս կարողությունը միայն 2015 թվականի դրությամբ կազմում է 46 028 855 ՀՀ դրամ: Նշենք, որ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից:

 Նույն ժամանակահատվածում հայտարարագիր ներկայացրած բարձրաստիճան պաշտոնատար անձի կնոջ` Տաթևիկ Օհանյանի հայտարարագիրը, ունի իր առանձնահատկությունները:

Վերջինիս եկամուտները հարկային տարում ըստ հայտարարագրի գոյացել են աշխատանքի վարձատվությունից, որը կազմել է 331,128 ՀՀ դրամ, իսկ դրամական միջոցները, որոնց տիրապետում է դատարանի նախագահի կինը, և որոնց աղբյուրների մասին ոչ մի տեղեկություն չկա նշված, հետևյալն է ` 10,000,000 ՀՀ դրամ, 32,000 ԱՄՆ դոլար, և 80,000 ռուբլի, որը հարկային տարվա վերջում այլևս չի եղել:

Ամբողջացնելով միլիոնատեր ամուսինների կարողությունը, նրանք միասին ունեն ավելի քան 72 մլն ՀՀ դրամի կարողություն:

Դիտվել է 325 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy