Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ընդդիմադիր պատգամավորները պետք է զենք կրեն

Ընդդիմադիր պատգամավորները պետք է զենք կրեն

էդմոն մարուքյան«Հայաստանում բոլորին հայտնի է, որ իշխանության պատգամավորները զինված են, ընդ որում օրինական զենքով»,-երեկ Ազգային ժողովում այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ այստեղ էլ անհավասարություն կա: Նա նշեց, որ կա՛մ պետք է բոլորը հնարավորություն ունենան զենք ունենալու, կա՛մ ոչ ոք:

Մարուքյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները պաշտպանության կարիք ունեն և պետք է զենք կրելու իրավունք ունենան: Նրա խոսքով՝ ՀՀ-ում պետք է շատ վերահսկելի՝ զենք կրելու իրավունք ունենան բոլորը:

Պատգամավորի խոսքով միևանույն է Հայաստանում, եթե որևէ մեկը ցանկանում է մարդ սպանել, ապա զենք շատ հանգիստ կարողանում է գտնել և զենքի օրինականացումը որևէ բան չի փոխի:

Untitled-1 copy - Copy - Copy