Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Էլ գող կատու, էլ քյաչալ շուն».Սեյրան Սարոյանը 1000 դրամի նախագծի մասին

«Էլ գող կատու, էլ քյաչալ շուն».Սեյրան Սարոյանը 1000 դրամի նախագծի մասին

սեյրան«Արդեն երկու օր քննարկում ենք այս նույն հարցը: Ինչ մասին ասես՝ խոսեցինք այս հարցով:  Հենց փորձեցինք  ժողովրդի օգտին մի բան անել՝ էլ գող կատու, էլ քյաչալ շուն, էլ ով ինչ գողացավ բանակից,ով ինչ տարավ բանակից, հիշեցինք թե ոնց տները սարքեց, ով ինչ գողցավ  բանակից , էտ իրանց քթերից գալուա կամ  իրանց երեխեքի քթիցա դուրս գալու, ես չեմ տեսել բանակի զինվորից հաց գողցողները ահնկարծ կրակի մեջ չնկնեն, կամ երեխեքը նարկաման են դառնում կամ խումարբազ, կամ կազինոներում էտ փողերը քամուն են տալիս  »,- Ազգային ժողովում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր, ՀՀ բանակի գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը , խորհուրդ տալով այդ մեղսավորների ճակատագիրը թողնել Աստծո դատաստանի հույսին:

 

Դիտվել է 271 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy