Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ԶՈւ-ում նվազել են «կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերը»

ԶՈւ-ում նվազել են «կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերը»

5C3B06C8-A2E1-43D4-BF19-38BE8A267A84_cx0_cy10_cw0_w987_r1_s_r1Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում:

Նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է զորամասերում հանցագործությունների և պատահարների կանխարգելման ու նվազեցման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի և միջոցառումների վերաբերյալ, ներկայացրել է զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքների արդյունքում արձանագրված դրական միտումները:

Զեկույցում ընդգծվել է, որ Ռազմական ոստիկանության որդեգրած մարտավարության և իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում զինված ուժերում էապես նվազել են կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերն ու ծանր հանցագործությունները: Տարաբնույթ միջոցառումներ են իրականացվել հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները ժամանակին հայտնաբերելու և նախականխելու ուղղությամբ: Դրան զուգահեռ շոշափելի արդյունքներ են գրանցվել բանակին հասցված նյութական վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ:

Սամվել Ղուկասյանը հավաստիացրել է, որ ռազմական ոստիկանները հետևողական են զինված ուժերում առկա արատավոր երևույթների ու բարքերի դեմ պայքարում և հնարավորինս նպաստելու են բանակի մարտունակության ու երկրի պաշտպանունակության ամրապնդման գործին:

Վիգեն Սարգսյանն իր խոսքում կարևորել և դրական է գնահատել ռազմական ոստիկանների աշխատանքը, ընդգծել է առկա ռեսուրսներն ու ներուժն առավել արդյունավետ և նպատակային օգտագործելու, արձանագրված հաջողություններով չսահմանափակվելու անհրաժեշտությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ռազմական ոստիկանության ծառայության կազմակերպմանն առնչվող հարցերի, առաջադրել է որոշակի խնդիրներ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Untitled-1 copy - Copy - Copy