Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Զգուշացեք 10.000 դրամ արժեցող ավիատոմսերից. իրականությունը ռուսական ավիաընկերության մասին

Զգուշացեք 10.000 դրամ արժեցող ավիատոմսերից. իրականությունը ռուսական ավիաընկերության մասին

պոբեդաԵրեկ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժինից տեղեկացանք, որ «Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: Նշենք որ Ռուսական ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել, իսկ ահա Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10.000 դրամից, իսկ թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին:

  Իհարկե ՀՀ-ի նման, գործազրկության բարձր մակարդակ և աղքատության ոչ պակաս բարձր ցուցանիշ ունեցող երկրի համար, սա թերևս շատ գրավիչ առաջարկ է, բայց մենք փորձեցինք մի փոքր լրագրողական հետաքննություն իրականացնել և հասկանալ, թե որքանով է հուսադրող վերջինիս գործունեության որակը: Politik.am-ի ունեցած և հավաքագրած տեղեկությունների համաձայն Ռուսական միակ ամենացածր արժեք ունեցավ ավիթռիչքներ իրականացնող Պոբեդա ընկերությունը վերջին ամիսներին սկանդալների կիզակետում է, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերը բողոքում են սպասակման որակից ու գնից, և ավիաընկերությունը շարունակաբար խստացնում է ճանապարհային երթևեկության կանոնները: Նշենք, որ ավաիաընկերությունը արգելել է չվերթի ժամանակ մաստակ ծամել, իսկ ահա ընկերության գլխավոր տնօրենը ասել է, որ մասատակներից ինքաթիռը մաքրելը ծախսերրի հետ է կապված, այդ պատճառով է արգելվել: Ուղևորները դժգոհում են գների անհիմն բարձրացումից, 3անգամ բարձրացվել է «Դյութի Ֆրի»-ից գնված ապրանքերի համար նախատեսված վճարը, նախկինում ձեռքի ուղեբեռից գումար չէր գանձվում, իսկ հիմա գանձվում է և գումարած դրան սպառնում են նվազագույն ուղևվարձը 3 անգամ ավել բարձրացում : Ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել ևս մի պատմություն համաձայն որի ամուսինները իրենց 3 ամսական երեխայի հետ նստել էիր այլ ազատ շարքում, որը հարամարավետ էր երեխայի հետ լինելու համար, իսկ ահա աշխատողնեի հորդորները չլսելու և իրենց տեղերը չվերադառնալու համար թռիչքից հետո նրանց օդնավակայանում դիմավորել է ոստիկանությունը: Այս մասին տեղեկանում ենք tvrain.ru կայքից :

  Նշենք որ Աերոֆլոտի ղեկավարությունը համարում է, որ վերջին շրջանում իրենց դեմ իրականցվում է մասսայական պատվիրված քարոզարշավ: Թե որքանով է ապահով, և թե ինչու Ռուսաստանի Դաշնությունում վերջին շրջանում վարկանիշից ընկած, սկանդալների, բողոքների կենտրոնում հայտնված Ավիաընկերությունը, որոշեց մեր երկրից էլ իրականացնել ավաիթռիչքներ, հասկանալի չէ և ենթադրությունները թողնում ենք Ձեզ:

Դիտվել է 4,191 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy