Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Զապի դեմ «զակազ» են իրականացնում

Զապի դեմ «զակազ» են իրականացնում

zapՄամուլում օրերս հայտնվել էր տեղեկություն, ըստ որի՝ վերջին 2 ամսվա ընթացքում հայազգի 3 «օրենքով գողերի» կարգավիճակ հարցականի տակ է դրվել։ Իբրև նրանց թվում է եղել  Անդրանիկ Սողոյանը՝ նույն ինքը «Զապ»: Մամուլի նույն միջոցն օրեր անց ներկայացրեց մտացածին անուն, որն էլ իբրև  խնդիրներ է ստեղծել Անդրանիկ Սողոյանի համար:

Իհարկե, զարմանալի է, թե ինչու է մամուլը մտնում այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ ոչ միայն անելիք չունի, այլև կարող է ստեղծել մի իրավիճակ, որ այս կամ այն անձը ստիպված լինի գնալ նոր հանցագործության, որպեսզի հերքի տարածվող ապատեղեկատվությունը: Ինչու է հանրության դատին ներկայացվում այնպիսի թեմա, որը հանրային նշանակություն չունի և կապ չունի հանրային հասարակական-քաղաքական կյանքի հետ:

Այս ամենն ունի մի հստակ բացատրություն. այն է՝  եղել է  պատվեր, և փորձ է արվում մամուլի միջոցով անվանարկել Անդրանիկ Սողոյանին: Իհարկե, մամուլում հրապարակված ապատեղեկատվությունը Անդրանիկ Սողոյանի համար կրիմինալ աշխարհում հեղինակության հետ կապված խնդիրներ չի ստեղծի, դա հասկանում են նաև պատվիրատուները: Նման հրապարակումների իրական նպատակը հանրության շրջանում արհեստական խոսակցություններ տարածելն է:

Մեզ հաջողվեց զրուցել այս ամենին ծանոթ մի հանրահայտ գործչի հետ: Նա իհարկե չցանկացավ ներկայանալ, սակայն շատ լավ էր ծանոթ իրավիճակին.«Սա հասարակ պատվեր ա, 300 դոլարանոց հոդված հարգված «օրենքով գողի» դեմ: Զապին որևէ մեկը այդ տիտղոսից չի զրկել և չի կարող զրկել: Ամոթա, երբ լրագրողը նման սուտ բաներ ա գրում բանից, որի մասին գիտելիք անգամ չունի: Լավ կլինի հեռու մնան այդ ամենից, սա իրենց պատկերացրած քաղաքական դաշտը չէ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ցավալին այն է, որ մամուլն այսօր իր դերը մեծամասամբ կորցրել է և խորամուղ է լինում այնպիսի հարցերի մեջ, որոնք չունեն հանրային նշանակություն: Կարծում ենք՝ այստեղ իսկապես մտահոգվելու տեղ կա: Կարիք կա, որպեսզի հանրությանը լրատվությամբ ապահովող հարթակները իրապես գիտակցեն իրենց առաքելությունը: Լրագրողը պետք է հասկանա, որ կրիմինալ աշխարհի ներկայացուցչին անվանարկելով և այդ ամենի հետ կապելով մեկ  ուրիշին՝ դրդում է հանցագործ աշխարհին գնալ նոր հանցագործության: Այս դեպքում ստացած ոչ մի նյութական շահ չի արդարացնի որևէ մեկին առաջացած հետևանքների համար:

Դիտվել է 3,996 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy