Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » «Երևան Էքսպո» ցուցահանդեսին մասնակցում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող 3 ընկերություն

«Երևան Էքսպո» ցուցահանդեսին մասնակցում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող 3 ընկերություն

arpineԵրևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի Երևան Էքսպո ցուցահանդեսին, ի թիվս մի քանի տասնյակ ընկերությունների,  մասնակցում է նաև Մուլտի Գրուպ կոնցեռնի կազմում գտնվող 3 ընկերություն՝ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Մուլտի Ագրո գիտաարտադրական կենտրոնը և Կոտայք գարեջրի գործարանը: Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը ArmProdExpo-2016 ցուցահանդեսին բացի մշտապես արտադրվող ապրանքատեսականուց այս տարի սպառողին է ներկայացնում իր դիզայնով և որակով աշխարհում նախադեպը չունեցող Նոյ 30 և Նոյ 50 տարի հնեցմամբ  կոնյակները: Դրանք լիովին նոր և փառավոր էջ են բացում հայկական կոնյակագործության բազմադարյան պատմության մեջ:

Untitled-1 copy - Copy - Copy