Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը

ed649e5ac37cb3ebe27cb8fbbcd442d02c075abbՍիրելի՛ ուսանողներ, 

նոյեմբերի 17-ն աշխարհի շատ երկրներում հայտնի է որպես Ուսանողության միջազգային օր: Պատահական չէ ուսանողների նկատմամբ առանձնակի ուշադրության և հարգանքի նման դրսևորումը, քանի որ ցանկացած երկրի առաջընթացի ու ապագա ձեռքբերումների հիմքը խելացի երիտասարդներն են:
Հայ ուսանողները մշտապես աչքի են ընկել իրենց առաջադիմությամբ և գիտելիքի հանդեպ առանձնակի սիրով թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում: Անփոխարինելի է այն հսկայական արժեքը, ներդրումը, որ ունի պայծառ մտքով հայ երիտասարդը մեր երկրի, ինչպես նաև մայրաքաղաք Երևանի առօրյա կյանքում և ապագայի ծրագրերում: Ինչպես մեր իմաստուն ժողովուրդն է ասում, աչքի լույսի պես պետք է պահենք ու կարևորենք մեր խելացի երիտասարդներին՝ մեր ուսանողներին, հայրենիքի վաղվա օրը կերտողներին:
Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առիթով: Այսօրվա հաջողակ, խելացի և համարձակ ծրագրերով երիտասարդները հույս են ներշնչում, որ մենք հպարտանալու բազմաթիվ առիթներ ենք դեռ ունենալու: Եղե՛ք լավատես ու հավատարիմ ձեր առջև դրված նպատակներին:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Դիտվել է 226 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy