Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Երևանի քաղաքապետը ծանոթացել է «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթի առաջին փուլում ներկայացված նկարներին

Երևանի քաղաքապետը ծանոթացել է «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթի առաջին փուլում ներկայացված նկարներին

07d6b86d9f0a2697dc4f9bb5a7866b5c97d5dfc5Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ միասին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի նախասրահում ծանոթացել է «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթի առաջին փուլում ներկայացված նկարներին: Մայրաքաղաքի մշակութային օջախների սաներն իրենց նկարներում ինքնատիպ մոտեցմամբ էին ներկայացրել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի առօրյան ու հարուստ մշակույթը: Հարկ է նշել, որ ցուցադրության շրջանակում ներկայացված 60 նկարներից ընտրվել են լավագույն 12-ը, որոնք արժանացել են պարգևների: Լավագույնը ճանաչված 12 աշխատանքների հեղինակ երեխաները հնարավորություն են ստացել նաև այցելելու Սանկտ Պետերբուրգ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 166 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy