Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Երևանը մասնակցել է «Strasbourg club»-ի հերթական հավաքին

Երևանը մասնակցել է «Strasbourg club»-ի հերթական հավաքին

3997dedd629dba1cdb51c068c52add736ed5f8eb2016թ. նոյեմբերի 6-9-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի` «Strasbourg club»-ի հավաք, որին մասնակցել են Գերմանիայի, Նիդերլանդների, Հունաստանի, Լատվիայի, Պորտուգալիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Վրաստանի և այլ երկրների 26 քաղաքներ: Նշենք, որ Երևանը 2009 թվականից անդամակցում է Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբին: Այս տարի Երևանի քաղաքապետարանից ակումբի հավաքին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Միքայել Սահակյանը:
Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի աշխատանքների ընթացում քննարկվել ու մտքեր են փոխանակվել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում առկա մարտահրավերների շուրջ: Առանձնակի ուշադրություն է դարձվել փախստականների ընդունման, կեցավայրերով ապահովման և հետագայում նրանց կրթության, առողջապահության և այլ խնդիրներին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը, Երևանի քաղաքապետի անունից ողջունելով Ստրասբուրգի քաղաքապետ պարոն Ռոլանդ Ռիեսին, շնորհակալություն է հայտնել հրավերի և նման հնարավորության համար: Նա ընդգծել է երկու քաղաքների բարեկամական հարաբերություններն ու կարևորել ակումբի հարթակը, որտեղ եվրոպական շատ քաղաքներ կարողանում են ներկայացնել իրենց փորձը և ստանալ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներին վերաբերող տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված հարցերի պատասխաններ, ինչպես նաև ձեռք բերել նոր ծանոթություններ և իրականացնել համատեղ ծրագրեր: Ստրասբուրգի քաղաքապետն իր հերթին ողջույններ է փոխանցել իր գործընկեր Տարոն Մարգարյանին և շնորհակալություն հայտնել Երևանին՝ ակումբի աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Untitled-1 copy - Copy - Copy