Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Երկու դատավորների լիազորությունները դադարեցվում են

Երկու դատավորների լիազորությունները դադարեցվում են

serj2Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի լիազորությունները վաղվանից, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանի լիազորությունները՝ նոյեմբերի 4-ից դադարեցնելու մասին:

Հրամանագիրը, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Սերժ Սարգսյանը ստորագրել է՝ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի հոկտեմբերի 26-ի որոշումներով ներկայացված առաջարկությունները:

Untitled-1 copy - Copy - Copy