Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ես հետևողականորեն Արտաշատը դարձնելու եմ ամենաբարեկարգ ու կանաչապատ քաղաքներից մեկը. Արգամ Աբրահամյան

Ես հետևողականորեն Արտաշատը դարձնելու եմ ամենաբարեկարգ ու կանաչապատ քաղաքներից մեկը. Արգամ Աբրահամյան

14729404_347503075588136_3221455028922681846_nԱրտաշատ քաղաքում շարունակվում են բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Օրերս Արտաշատ քաղաքում բարեկարգվել է ևս երկու պուրակ: Աշխատանքները իրականացվել են համայնքի միջոցների հաշվին և ինչպես համայնքի ղեկավարն է նշում` կանգ չեն առնելու ու շարունակելու են այգիների, պուրակների բարեկարգման աշխատանքները:

«Ավելի բարեկարգ ու բարեկեցիկ քաղաք ունենալու՝ իմ նախընտրական ծրագրի շրջանակում մենք  շարունակում ենք  մեր սիրելի Արտաշատին նվիրել հերթական գեղեցիկ ու կանաչապատ պուրակները: Վստա՛հ եմ, մեր քաղաքացիները հոգատարությամբ կվերաբերվեն այս գեղեցիկ, կանաչապատ տարածքներին»,-մեզ հետ զրույցում ասաց Արտաշատքի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը` ավելացնելով, որ քաղաքի բարեկարգման խնդիրները առաջնային են համարելու.« Ինձ համար մեր քաղաքի բարեկարգման խնդիրները առաջնային նշանակություն ունեն: Ես հետևողականորեն Արտաշատը դարձնելու եմ ամենաբարեկարգ ու կանաչապատ քաղաքներից մեկը՝ իմ թիմի և մեր համաքաղաքացիների աջակցությամբ»,-եզրափակեց իր խոսքը Արտաշատի քաղաքապետը:

14729195_347503068921470_6963627990429889328_n 14680653_347503092254801_7466292126641708254_n 14650766_347503062254804_7928718220190953907_n 14642125_347502992254811_4369618724413968585_n 14641956_347503072254803_4149376296621065825_n

14729404_347503075588136_3221455028922681846_n

Արտաշատի մամուլի ազատության կենտրոն

Email:artpressclub@gmail.com

Untitled-1 copy - Copy - Copy