Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ես եղել և մնում եմ Գարեգին Բ-ի բժիշկը. Միքայել Նարիմանյան

Ես եղել և մնում եմ Գարեգին Բ-ի բժիշկը. Միքայել Նարիմանյան

collageԵս եղել և մնում եմ Գարեգին Բ-ի բժիշկը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի` արդեն նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը` անդրադառնալով իր` Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական բժիշկը լինելու փաստին:

«Եթե ազգը, եկեղեցին վստահում է ինձ Վեհափառի առողջությունը, և նա անձամբ ուզում է, որ ես լինեմ իր բժիշկը, դա ցույց է տալիս իմ հանդեպ ունեցած վստահությունը: Դա իմ պրոֆեսիոնալ ունակությունների ճիշտ գնահատականն է: Լինել անձնական բժիշկ` նշանակում է, որ կաթողիկոսն ինձ է դիմում յուրաքանչյուր խնդրի լուծման համար: Կարծում եմ` միայն այդ առումով օգնում է ինձ նրա` անձնական բժիշկը լինելու հանգամանքը, քանի որ բարձրացնում է իմ վարկանիշն կոլեգաներիս և մարդկանց մոտ»,- ասաց Նարիմանյանը:

Դիտվել է 102 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy