Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Եղեգնուտի գյուղապետը կտրել է գյուղացիների խմելու ջուրը

Եղեգնուտի գյուղապետը կտրել է գյուղացիների խմելու ջուրը

collage.thumbԱրմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը, ինքնադատաստան է տեսնում համայնքի բնակիչների հետ: Ինչպես Politik.am-ին տեղեկացրեցին համայնքի բնակիչները գյուղապետը մի քանի օր է անջատել է  գյուղի խմելու ջրի մատակարարումը: Գյուղացիների խոսքով պատճառն այն է, որ բնակիչների մի մասը չի վճարել անցյալ ամսվա պարտքերը:

«Գյուղում տասնյակ փոքր երեխաները կան, ծերեր կան և խմելու ջրի մեծ անհրաժեշտություն կա: Մարդիկ չեն կարող ճաշ եփել կամ լողանալ: Չեմ հասկանում, թե որ օրենքով կարող է գյուղի ղեկավարը նման քայլի գնալ: Մենք խնդրում ենք մարզպետին ու կառավարության ներկայացուցիչներին ուշադրություն դարձնել ու դադարեցնել այս ահաբեկչությունը»,-politik.am-ի հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:

Politik.am-ի թղթակիցը զրուցեց նաև Արմավիրի մարզի, Եղեգնուտ համայնքի, ղեկավար Ռազմիկ Մարգարյանի հետ, ով մեկնաբանեց ստեղծված իրավիճակը «Քանի որ ընդհանուր ցանց է, իսկ մենք  չէինք կարող լոկալ անջատումներ իրականացնել, այդ պատճառով դադարեցրել ենք ջրամատակարարումը, ով ինչքան ջուր ուզում է վերցնում է, 450 տնտեսությունից ընդհամենը վճարել են 50 տնտեսույթյուն այն էլ կիսատ ոչ լիարժեք,և նրանից շատերը տարիներով չեն վճարել ջրի վարձը, մյուսներն էլ ամիսներ շարունակ»:

Վերջինս նաև ավելացրեց, որ այս պահին գյուղապետարանի աշխատողները տուն առ տուն շրջում են գանձումներ անելու նպատակով, հավելելով որ գյուղում խմելու ջրի խնդիր չկա «Հիմա մեկ հատ նասոս աշխատում է ինքահոս, մեկն էլ հոսանքով  հենց հիմա  էլ աշխատում է և նրանք օգտվում են, չի ջրամատակարարվում իրենց բակերը, իրենց կաթսաները:

 Բնակիչները խմում են լողանում են ամեն կերպ օգտվում են ջրից ու վարձը չեն տալիս, այն դեպքում երբ շունչը   ամսեկան 200 դրամ պետք է վճարի, չեն տալիս ու պահանջում են, հիմա էլ բողոքում»,- զրույցը եզրափակեց Ռազմիկ Մարգարյանը:

Դիտվել է 203 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy