Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Եկեք խմենք մեր թագավոր ՝ Հովիկ Արգամիչի կենացը

Եկեք խմենք մեր թագավոր ՝ Հովիկ Արգամիչի կենացը

կառավարությունԲնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը և իր եղբայր, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը վերջին շրջանում բավական ակտիվացել են և տարաբնույթ քաղաքական հայտարարություններվ են հանդես գալիս:

Նրանք փորձում են իշխող ՀՀԿ-ին ներկայացնել, որ Արարատի մարզում առանձին գործիչներ են և իրենց հեղինակությամբ կարող են ապահովել ՀՀԿ-ի հաղթանակը: Գրիգորյանները փորձում են ներկայացնել, որ ՀՀ նախկին Վարչապետ Հովիկ Աբրահամյանից առավել մեծ ազդեցություն ունեն մարզում: Իհարկե հրապարակային և առավել ևս իրենց բերանով չեն ասում, սակայն տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկություններ իրենց  բարձր վարկանաիշի մասին:

Իսկ իրականություն այն է, որ Արարատի մարզում նրանք երբեք չեն ընկալվել առանձին մեծ հեղինակություն ունեցող գործիչներ: Արարատցիները հիշում են ամենատարբեր առիթների ժամանակ նրանց գովասանքի խոսքերը Հովիկ Աբրահամյանի հասցեին և զարմանում են, թե եղբայրները ինչու են հիմա փորձում սևացնել նրան:

Արարատցիները  հիշեցնում են «Հրապարակ» օրաթերթի հրապարակումներից մեկը, ըստ որի դեռ մինչև Արամայիսի մարզպետ նշանակվելը Արարատի նախկին մարզպետ Լոնդիկի օբյեկտներից մեկում Արայիկ Գրիգորյանը բաժակ է բարձրացրել և ասել. «Եկեք խմենք մեր թագավոր ՝ Հովիկ Արգամիչի կենացը»,-իրենց խոսքում հիշում են արարատցիները և ծիծաղում եղբայրների քաղաքական խաղի վրա:

Untitled-1 copy - Copy - Copy