Home » ՄԱՄՈՒԼ » Եթե Վազգենը կամ Դեմիրճյանը գնային էջմիածին, ողջ կմնային. մանրամասներ հոկտեմբերի 27-ից. «Հրապարակ»

Եթե Վազգենը կամ Դեմիրճյանը գնային էջմիածին, ողջ կմնային. մանրամասներ հոկտեմբերի 27-ից. «Հրապարակ»

41524953-4931-4139-B839-79386B2EC7DB_w640_r1_s«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԱՄՆ Գերագույն հոգևոր ժողովի մեկնած Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիսավորությամբ նշում է իր գահակալության 17-րդ տարեդարձը, հետաքրքիր մանրամասներ են պարզվում 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունների հետ կապված: Բանն այն է, որ իշխանությունը կաթողիկոսի աթոռին ցանկանում էր տեսնել Գարեգին Բ-ին, իսկ հոգևոր դասը՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին. լուրջ «ճակատամարտ» էր ընթանում իշխանության և հոգևորականների միջև: Կոպրոմատներ էին օդ նետվում հոգևոր դասի, Պոզապալյանի մասին։

Իրենց հերթին հոգևորականներն էլ հանդես էին գալիս պետության կողմից եկեղեցու խնդիրներին միջամտության մեղադրանքով: Հոկտեմբերի 27-ից մեկ օր առաջ ՀՀ վարչապետին կից գործող կրոնի վարչությունն առաջարկ է անում նախագահ Քոչարյանին, որ նա ևս մասնակցի կաթողիկոսի ընտրության արարողությանը և իր ուղերձն անձամբ հղի պատվիրակներին:

Վերջինս ասում է` չէ’, վարչապետին` Վազգենին ասեք գնա։ Վազգենը ևս չի համաձայնում` պատճառաբանելով, որ այդ օրը կառավարության հետ հարցուպատասխանի օր է, չի կարող։ Խորհուրդ է տալիս ԱԺ նախագահ Կարեն Սերոբիչին հրավիրել: Կարեն Դեմիրճյանն էլ իրեն հատուկ հումորով ասում է. «Էդ եկել՝ սատանի մայլեն քյանդրբա՞զ եք անում, ես գնամ-ընկնեմ սրբազան հայրերի դռբի տա՞կ»:

Եվ ոչ մեկը չի գնում: Նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ուղերձները Մայր տաճարում, ընտրություններից րոպեներ առաջ, կարդում է կրոնի վարչության պետ Լևոն Մկրտչյանը: «Եթե Վազգենը կամ Դեմիրճյանը գնային Էջմիածին, կենդանի կմնային»»,- արձանագրեց «Հրապարակ»-ի աղբյուրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 213 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy