Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Photo, Video.Եթե անհրաժեշտ լինի հնարավոր է փակված էջը բացվի. Ծառուկյանը իր վերադարձի մասին

Photo, Video.Եթե անհրաժեշտ լինի հնարավոր է փակված էջը բացվի. Ծառուկյանը իր վերադարձի մասին

14801017_1192175300828974_1346928497_nՔիչ առաջ Մերգելյան գիտահետազոտական ինստիտուտում պաշտոնապես բացվեց «Հայաստան-Ռուսաստան-Իրան» հայկական, ռուսական եւ պարսկական ապրանքների էքսպո-ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին մասնակցելու էր եկել նաև գործարար Գագիկ Ծառուկյանը: Գործարարը տաղավարները շրջելուց հետո լրագրողների խնդրանով մի քանի հարցերի պատասխանեց: Լրագրողները փորձեցին հետաքրքրվել արդյոք նա պատրաստ է վերադառնալ քաղաքականություն: Ի պատասխան լրագրողների հարցերի Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրեն անհրաժեշտ չէ քաղաքականությամբ զբաղվել և ինքը երկու տարի առաջ փակել է այդ էջը.«բայց եթե լինի ժողովրդի պահանջը և քաղաքական կարկառուն դեմքերը չկարողանան կատարել ժողովրդի ցանկությունները: Երբ ժողովուրդը իր խնդիրների լուծումը կապի ինձ հետ  հնարավոր է փակված էջը բացվի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը` հավելելով, որ քաղաքականություն իր համար նոր պաշտոն ստանալու կամ հարստանալու տեղ չէ, այլ ժողովրդի հոգսը թեթևացնելու միջոց:

14858577_892413257569999_337422345_o
14858609_892413007570024_1869234045_o
14858667_892412990903359_801004500_o
14812967_892413124236679_2030256192_o

Untitled-1 copy - Copy - Copy