Home » Real Politik » Դու գնում ասում ես, որ ընտրակաշառք են բաժանում՝ քեզ 800 հազար դրամ տուգանում են

Դու գնում ասում ես, որ ընտրակաշառք են բաժանում՝ քեզ 800 հազար դրամ տուգանում են

Aram-KaarpetyanPolitik.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Նոր ժամանակներ կուսակցության» ղեկավար Արամ Կարապետյանի հետ, ով  կարծում է, որ անիմաստ է հետևել ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքի» քննարկումներին.«Իշխանությունները անում են ամեն բան, որպեսզի նոր օրենսգիրքը պրոգրեսիվ երևա, սակայն դրա հետ մեկտեղ ներդնում է այնքան բան, որպեսզի հետագայում ընտրությունների ժամանակ խնդիրներ չունենա»,-ասաց Արամ Կարապետյանը Politik.am-ի հետ զրույցում՝ ավելացնելով, որ այս պահին չի կարող ասել, թե իշխանությունները ինչպես են այս երկու բանը համադրելու:

Քաղաքական գործչի համար անհասկանալի է ընտրական օրենսգրքի այն փոփխությունը, ըստ որի ընտրակեղծիքների մասին սուտ հայտարարություններ անողները կտուգանվեն 800 հազար դրամով.«Ընդհանրապես դա ինչ է: Այսինքն դու գնում ասում ես, որ էնտեղ փող են բաժանում, իրենք գալիս տեսնում են, որ արդեն փող չեն բաժանում ու քեզ տուգանում են 800 հազար դրամով: Սա աբսուրդ է»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը ևս փորձում է պրոգրեսիվ երևալ և հենց այդ հանգամանքից ելնելով էլ կողմ քվեարկեց  վիճելի նախագծին:

Untitled-1 copy - Copy - Copy