Home » Real Politik » Դատախազության՝ հերթական միլիոնատերը

Դատախազության՝ հերթական միլիոնատերը

hհհհհayk-aslanyan-634x445Օրերս Բարձրաստիճան Պաշտոնատար Անձանց Էթիկայի հանձնաժողով, իր հայտարարագիրն է ներկայացրել  ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ՝  Հայկ Ասլանյանը, ով այդ պաշտոնը ստանձնել է  2016թ-ի հոկտեմբերի 12-ից : 

Համաձայն հայտարարագրում լրացված բաժինների տվյալնների   պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա  է  հետևյալ անշարժ գույքը՝ 1.Անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված՝ իր տնտեսական շինություններով կառույցը, 2.Բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը:

 Որպես շարժական գույք նշված է VOLKSWAGEN PASSAT CC 1.8 ավտոմեքենան :

Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հետևյալն են՝ 3,000,000 ՀՀ դրամ և  17,000 ԱՄՆ դոլար:

Իսկ ահա Ասլանյանը  պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 6,608,488 ՀՀ դրամ:

Հարկ ենք համարում նշել, որ Հայկ Ասլանյանինը կնոջ՝ Մարինե Թաթոյանի կարողությունը  ավելի շատ է քան ամուսնունը:

Այսպես օրինակ՝ Մարինե Թաթոյանի դրամական միջոցները դեռևս 2014 թ.ին ներկայացված հայտարարագրի համաձայն հետևյալն է ՝ 11,000,000 ՀՀ դրամ, 57,000 ԱՄՆ դոլար և 43,000 Եվրո, իսկ հարկային տարում վերջինիս եկամուտները կազմել են  2,596,903 ՀՀ դրամ :

Ընդհանուր առմամբ ըստ հայտարարագրորում տեղ գտած տվյալների ամուիսներրի միասնական եկամուտը կազմում է ավելի քան 72000000 ՀՀ դրամ:

 

Դիտվել է 690 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy