Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ԴԱՀԿ նախկին պետից, եթե վերցնեն իր կարողությունը

ԴԱՀԿ նախկին պետից, եթե վերցնեն իր կարողությունը

amiryan_6_4Այսօր մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ օրերս «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ:

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, գործարքը դեռ պաշտոնապես չի արձանագրվել եւ դե յուրե չի ավարտվել: Ներկայումս ընթանում են փաթեթի փոխանցման տեխնիկական ընթացակարգերը, որը կարող է տեւել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:

Պետության հաշվին միլիարդներ դիզած պաշտոնյաներից մեկն էլ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է: Հիշեցնենք նա պաշտոնանկ արվեց, երբ իր անվան հետ օֆշորային ընկերություններ կապվեցին: Միհրան Պողոսյանը ունի նաև ահռելի չափերի հասնող  անշարժ գույք և եթե պետությունը այդ ամենը պետականացնի, ապա պետությանը հասցված վնասի մեծ մասը կվերականգնվի:

Պողոսյանին է պատկանում Ամիրյան 4/6 հասցեում գտնվող այս մեծ շինությունը, որը իր մի շարք բիզնեսների համալիր է: Այս տարածքում են գտնվում «Կավկազսկայա պլեննիցա» ռեստորանը, «Գրիար» ՓԲԸ-ն, «Փարիզ» հյուրանոցը և այլ հաստատություններ:

Լուսանկարը Hetq.am-ի

Դիտվել է 1,048 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy