Home » ՄԱՄՈՒԼ » Գուրգեն Արսենյանը և Ալեքսանդր Արզումանյանը գրազ են եկել. «Հրապարակ»

Գուրգեն Արսենյանը և Ալեքսանդր Արզումանյանը գրազ են եկել. «Հրապարակ»

Untitled-1-30«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ մեզանում կան մարդիկ, որոնք ԱՄՆ ընտրությունների նախօրեին ճիշտ են կանխատեսել, որ ապագա նախագահը ոչ թե Հիլարի Քլինթոնն է լինելու, այլ Դոնալդ Թրամփը։ «Թրա՞մփ, թե՞ Քլինթոն» թեմայով գրազ են եկել երկու պատգամավոր՝ Գուրգեն Արսենյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը։

Ազարտային խաղերի սիրահար Արսենյանի հոտառությունն այս անհավանական հաղթանակի պարագայում իրեն չի դավաճանել՝ նա տարել է գրազը, իսկ նախկին արտգործնախարարը Քլինթոնի հաղթանակն է կանխատեսել։ Հիմա, թերեւս, Արսենյանն ափսոսում է, որ ընդամենը շամպայնի վրա են գրազ եկել»:

Մանրաամսները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 196 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy