Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գյուղնախարարը ցանկանում է դառնալ ՀՀԿ-ական

Գյուղնախարարը ցանկանում է դառնալ ՀՀԿ-ական

իգնատիԱյսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ուենցած հանդիպման ժամանակ  պարզ դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ևս  կհետևի վարչապետի օրինակին և կանդամակցի  Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
«Անդամագրվելու դիմում դեռ չեմ ներկայացրել, բայց այսօր կներկայացնեմ: Պարտադիր չէ, բայց սա թիմային աշխատանք է, և ՀՀԿ-ի գաղափարախոսությունն ինձ հոգեհարազատ է»,-ասաց նա։

Հարցին, թե նախկինում երբևէ քվե տվե՞լ է ՀՀԿ-ին, Իգնատի Առաքելյանն ասաց, որ ինքը միշտ մասնակցել է ընտրություններին և միշտ ընտրել ՀՀԿ-ին, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրել է Սերժ Սարգսյանին»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների հետ հարաբերություններին, Իգնատի Առաքելյանն ասաց, որ ոչ մի հարաբերություն չունի և ՀՀԿ-ի նոր անդամն է դառնում:

Untitled-1 copy - Copy - Copy