Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գյուղական բնակավայրերում կլուծվի տրանսպորտի հարցը.վարչապետի նոր հանձնարարականը

Գյուղական բնակավայրերում կլուծվի տրանսպորտի հարցը.վարչապետի նոր հանձնարարականը

կարենԱյսօր մեկնարկեց կառավարության նիստը, որի ժամանակ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին,  տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ու մարզպետներին հանձնարարեց  լրջորեն ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրանսպորտի հարցը, որովհետև,  նորանշանակ վարչապետի խոսքով՝ գյուղական համայնքներում տրանսպորտի խնդրի լուծումը մնում է ակտուալ, որով պետք է զբաղվել, մասանվորապես, ասվում է.

«Հանձնարարում եմ  համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը` չսահմանափակվելով միայն Երևանին մոտ գյուղական բնակավայրերով»,-ասաց վարչապետը:

Վարչապետը  հանձնարարեց ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտի աշխատանքը չի իրականացվում և նշել պատճառները, ասելով.«Նշեք պատճառները, թե ինչո՞ւ չի իրականացվում, ինչպես նաև առաջարկություններ ներկայացրեք խնդրի հստակ կարգավորման հետ կապված»,-ասաց վարչապետը:

Դիտվել է 153 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy