Home » ՄԱՄՈՒԼ » Գլխավոր դատախազը գործում է Աղվան Հովսեփյանի թելադրանքով. «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազը գործում է Աղվան Հովսեփյանի թելադրանքով. «Ժողովուրդ»

Untitled-1-28«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գործում է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի թելադրանքով: Նման եզրահանգման կարելի է գալ երեկ տարածված հաղորդագրության բառապաշարից. «…նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել Սարի թաղում զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը, անկարգության մասնակիցներին հասցնել ՊՊԾ գունդ, օժանդակել 2016 թվականի հուլիսի 17-ից հիշյալ գունդը զավթած անձանց հանցավոր գործողություններին»:

Ճիշտ և ճիշտ 2008 թվականի մարտի 1-ի գործի բառապաշարն է: Այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, ում ջանքերով նման հիմնավորումներով 100-ից ավել քաղաքացիներ լցվեցին բանտերը: Եվ հիմա ՊՊԾ գնդի գրավման ու Սարի թաղում հուլիսի 29-ի բախումների դեպքերը միացվել են 1 վարույթում: Իսկ ինչով է պայմանավորված այս որոշումը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ սպասվող համաներմանն ընդառաջ՝ հրահանգվել է խստացնել քաղաքական հնչերանգ ունեցող գործերի մեղադրանքները, որպեսզի անցանկալիները «չհամաներվեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 164 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy