Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գեներալները դեմ են եղել «1000 դրամի» նախագծին. «Հրապարակ»

Գեներալները դեմ են եղել «1000 դրամի» նախագծին. «Հրապարակ»

գեներալներ«Հրապարակ» թերթը գրւմ է. «1000 դրամների» աղմուկ հանած նախագծին ի սկզբանե դեմ է եղել ԱԺ գեներալիտետը, Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն անգամ զրույց են ունեցել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն, անսալով վերջինիս խնդրանքներին, Սարոյանը երեկ ԱԺ-ում «պաշտպանական» ելույթ է ունեցել, իսկ Մանվել Գրիգորյանն անդրդվելի է մնացել։

Նա մեր լրագրողի հետ զրույցում կցկտուր է արտահայտվել ու փակել է թեման։ «Կարող ա մեկը՝ օրինակ ես, 10 հազար տամ ամիսը, բայց դե՝ պարտադիր… ես հիմա չգիտեմ՝ ով ինչ, բայց դե՝ մի քիչ էլ խղճին մոտիկ պիտի լինի»,- ասել է գեներալը, ապա փոքր-ինչ խմբագրել ինքն իրեն. «Եթե մեր զոհվածի, մեր պաշտպանության համար է, պիտի անենք, անկախ նրանից՝ պարտադիր կլինի, թե ոնց, մի ձև պիտի դարձնենք»։

Դիտվել է 142 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy