Home » ՄԱՄՈՒԼ » Գալուստ Սահակյանի որդին մտադիր է պատգամավոր դառնալ. «Ժողովուրդ»

Գալուստ Սահակյանի որդին մտադիր է պատգամավոր դառնալ. «Ժողովուրդ»

Արման Սահակյան«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017-ի խորհրդարանական ընտրություններում:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ա. Սահակյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ նրա օգնական Մարգարիտա Սարգսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը՝ նշելով. «Պարոն Սահակյանը հանդիսանում է Աջափնյակի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի ղեկավարը և հետևաբար ակտիվ մասնակցություն է ունենալու ընտրությունների կազմակերպչական գործունեությանը, իսկ թեկնածության հետ կապված հստակ պատասխան տալ չեմ կարող»:

Դիտվել է 57 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy