Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գազի գնի իջեցում իրականում չի լինելու է. Արամ Մանուկյան

Գազի գնի իջեցում իրականում չի լինելու է. Արամ Մանուկյան

anc-Aram-ManukyanPR, նախընտրական ակցիա է, և գազի գնի իջեցում իրականում չի լինելու. այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 

Ըստ նրա՝ իջեցումը լինելու է բյուջեի միջոցների հաշվին:

«Այսինքն՝ բոլորս ավելի շատ ենք բյուջե մուծելու կամ մեր մուծած չափից մի մասը գնալու է այն շերտերին, որոնց համար պետք է տեղի ունենա գազի գների իջեցում: Գազի գների, սակագնի իրական իջեցում՝ սակագինը հաշվող կոմպոնենտների հաշվին, չկա»,-ասաց նա։

Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև 2017 թ. բյուջեի նախագծին ՝նշելով, որ տնտեսական աշխուժություն չի տեսնում, որի արդյունքում մուտքերը, եկամուտներն ու ծախսերը ճիշտ հաշվարկվեն:

«Եկամուտները լինում են հարկերից, ներդրումներից, տրանսֆերտներից, ծրագրերի իրականացումից, սակայն ոչ մեկը չկա։ Արտադրություն և ներդրումներ, զարգացում տնտեսական ոլորտում, որը կարող էր կարճ ժամանակում գումար բերել՝ դա էլ չկա: Բնականաբար, այս վիճակում թոշակները ավելացնելու ֆիզիկապես տեղ չկա»,-ասաց նա։

Դիտվել է 180 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy