Home » Real Politik » Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն այլընտրանք չունի

Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն այլընտրանք չունի

gagik-tsarukyan_4Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու առաջին իսկ օրվանից, քաղաքական դաշտը կարծեք թե ամայացել էր: Դա գիտակցում էին թե իշխանականները, թե ընդդիմությունը, թե նույնիսկ նրանք, ովքեր այս կամ այն պատճառով՝ հայտնվել էին ընդդիմության և իշխանության «արանքում»: Տևական ժամանակ է, ինչ քաղաքական ուժերը մեկը մյուսին հերթ չտալով փորձում էին լրացնել քաղաքական բացը, ընդամենը մի քանի ամսվա մեջ գրանցվեցին մի քանի տասնյակ կուսակցություններ, սակայն՝ ինչպես հուլիսյան դեպքերը եկան ապացուցելու՝ այդ բացը այդպես էլ չհաջողվեց լրացնելու և ոչ մի ուժի:

Այո, կարող է լինեն դատարկ խոսացողներ թե այսպես է, այնպես է, բայց փաստը մնում է փաստ, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո քաղաքական դաշտում մի մեծ «վակում» է առաջացել, որը նույնիսկ ահռելի ջանքեր ներդնելու պարագայում հնարավոր չեղավ լցնել, դրա ապացույցը կարող են հանդիսանալ նաև վերջերս կայացած ՏԻՄ ընտրությունները:

Այս և այլ հանգամանքները հաշվի առնելով կարելի է հստակ պնդել, որ սոցիալ-հասարակական այս խորը ճգնաժամի պարագայում Գագիկ Ծառուկյանի վերադարձը ուղղակի անհրաժեշտություն է, անհրաժեշտություն, որին սպասում է թե ժողովուրդը, թե քաղաքական դաշտը: Փորձը ցույց տվեց, որ Գագիկ Ծառուկյանը կարող է, ավելին՝ միայն նա է ի զորու, համախբել ողջ հասարակությանը և վերականգնել մեր ժողովրդի հավատը առ Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա:

Հ.Գ. Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ու ժողովրդի պահանջը մեկն է, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն այլընտրանք չունի:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 296 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy