Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Գագիկ Ծառուկյանը 100մլն դրամ է նվիրաբերել Արցախի վերականգնմանը

Video. Գագիկ Ծառուկյանը 100մլն դրամ է նվիրաբերել Արցախի վերականգնմանը

Gagik-TsarukyanՀայաստան համայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է 15մլն 428հազար դոլար, ինչն ընդունվել է ծափերով ու  զուռնայով: Հիշեցնենք, որ Հայաստան Համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնն  անցկացվել է՝  Իմ Արցախը խորագրի ներքո: Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին,  Արցախի բազմազավակ ընտանիքների համար տների կառուցմանը:  Գագիկ Ծառուկյանը նույնպես խոշոր գումար է նվիրաբերել Հայաստան համայկական հիմնադրամին: Ծառուկյանը  նաեւ Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին  կոչ էր արել միանալ  դրամահավաքին եւ  Արցախի համար կատարել գոնե նվազագույնը, որ կարող ենք և պարտավոր ենք անել յուրաքանչյուրս:

Դիտվել է 290 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy